Չարչրկված օրինագիծը

ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու եւ նշանակման ցենզի փոփոխության մասին աղմկահարույց նախագիծը կրկին ԱԺ օրակարգում է։ Այն կքննարկվի դեկտեմբերի 3-ին սկսվող նստաշրջանում: Ուղիղ մեկ ամիս առաջ երկրորդ ընթերցման ներկայացրած նախագիծն իմքայլականները մերժեցին՝ հայտարարելով, թե առաջարկներ ունեն, սակայն ուշագրավ է, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկված նախագծում որեւէ առաջարկ չի արվել ո՛չ կառավարության եւ ո՛չ էլ օրենսդիրների կողմից: Ինչը նշանակում է, որ իշխանությանը, հավանաբար, պետք էր ժամանակ ձգել: Ի դեպ, իմքայլականները մասնավոր զրույցներում ասում էին, որ, անկասկած, կողմ են քվեարկելու, բայց տեղյակ չէին՝ արդյոք օրենքի ընդունումից անմիջապես հետո վարչապետը կօգտվի՞ դրա ընձեռած հնարավորություններից ու հեղափոխականներից կնշանակի՞ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոններում, թե՞, այնուամենայնիվ, ժամանակավոր պաշտոնակատարները կարողացել են հաջող անցնել փորձաշրջանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )