Ուրախ պինգվիններ ձեր սեղանին

Գազարը կլոր-կլոր կտրատել, եռանկյունաձև սեգմենտ կտրել- հանել: Ձիթապտղի մի մասի երկարավուն կողմի վրա նույնպես եռանկյունաձև բացվածք անել: Վերցնել առանց կտրվածքի զեյթուն, կորիզի բացվածքի մեջ գազարի փոքր կտոր դնել և ատամի փայտիկի օգնությամբ «հավաքել» պինգվինը` 1. գազարի կլոր կտոր 2. կտրվածքով ձիթապտուղ 3. գազարով լցոնած ձիթապտուղ, ներքևի ձիթապտղի կտրվածքի մեջ դնել քերած պանիր կամ կաթնաշոռ, պինգվինը պատրաստ է: Այս ուրախ պինգվինները կարող են զարդարել ձեր թե տոնական սեղանները և թե սովորական ընտանեկան ընթրիքը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )