Ուրախ լուր․ Հայաստանում նոր հարկատեսակ է սահմանվելու

Պարզվում է կառավարությունը ընկած «փողի ալիք» է որոնում, եւ որոշել է նոր հարկատեսակ սահմանել։ Ըստ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի, նոր հարկատեսակը անվանվելու է
առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) եւ ներդրվելու է 2022 թվականից։ Այն նաեւ կոչվելու է առողջության հարկ եւ կազմելու է աշխատավարձի 6 տոկոսի չափով։ Այսինքն, թե յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս կվճարի առողջապահության հարկ: Հետաքրքիր է նաեւ այն, որ հարկը կվճարեն ինչպես գրանցված աշխատողները, այլ նաեւ ինքնազբաղված քաղաքացիները։ Նախատեսվում է այս կերպ հավաքել 123 միլիարդ դրամ, որը ապահովագրական ծածկույթի դեֆիցիտի չափն է։ Չնայած նախագծում երկար-բարակ բացատրվում է տարատեսակ գեղեցիկ բառերով ու տերմիններով, սակայն հասկանալի է, որ պետությունն հերթական անգամ կոպիտ կերպով խցկվելու է քաղաքացու գրպանը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )