Ուսուցիչներին տարակարգի գումարների մի մասն է տրվել. Ոսկան Սարգսյան

Ուսուցիչներին տարակարգի գումարների մի մասն է տրվել, Ֆեյսբուքի իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները, ովքեր տարակարգով որակավորում են ստացել, լրագրողիս բողոքել են, որ հունվար ամսվա համար նախատեսված, տարակարգով տրվող գումարների մի մասն է իրենց փոխանցվել։ Տարակարգ ունեցող տարբեր դպրոցների ուսուցիչներին նրանց հասանելիք գումարի տարբեր չափը՝ հասանելիքի 35֊60 տոկոսն է փոխանցվել, ուսուցիչները չգիտեն, թե դա ինչ տրամաբանությամբ է արվել։

Ուշագրավ է, որ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մարզի ավագ դպրոցներում տարակարգով նախատեսված գումարներն, ի տարբերություն Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցների, ամբողջությամբ փոխանցվել են։ Տավուշի ուսուցիչները դժգոհում են, որ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգևատրելու համար պետբյուջեում գումար կա, իսկ տարակարգով նախատեսված ուսուցիչներին վճարելու համար գումար չկա»,– գրել է Սարգսյանը:

Share This