<<Վաթս ապպ>>ում բացահայտվել է անչափահասների պոռնոգրաֆիայով հետաքրքրվածների խումբ
«Վաթս ապպ» մեսենջերում բացահայտվել է խումբ, որի անդամները կիսվել են անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերով։ Հանցավոր խմբի բացահայտումն իրականացվել է իսպանական ոստիկանության, «Եվրոպոլի» եւ «Ինտերպոլի» միջոցով։ Տասնմեկ երկրում ձերբակալվել է խմբում առկա երեսուներեք մարդ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բավական հետաքրքիր է ձերբակալվածների աշխարհագրությունը՝ Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Հնդկաստան, Լատինական Ամերիկա, Պակիստան եւ նույնիսկ՝ Սիրիա։ Հանցախմբում եղել է նաեւ մի կին, որը բռնություն է գործադրել սեփական դստեր հանդեպ։