Ուղիղ. Ազգային ժողովը հերթական նիստերն է գումարել. Օրակարգում 24 հարց է
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 7-ին իր հերթական նիստերն է գումարել:
Օրակարգում ընդգրկված է 24 հարց, որոնց թվում են հետեւյալ հարցերը.
– Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
– «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
– «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
– «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
– Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին,
– «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
– Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
– «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
– Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն
Բացի այդ, խորհրդարանը կքննարկի նաեւ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը: https://www.youtube.com/watch?v=xyR9BZIR6eA&feature=emb_imp_woyt