Ուկրաինան և ԱՄՆ-ն քննարկել են տարածքային զիջումները. Ռուբիո

Միացյալ Նահանգները մարտի 11-ին Ջիդդայում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններում քննարկել է տարածքային զիջումների հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է Reuters-ը։

Ռուբիոն հավելել է, որ Ուկրաինան դրա հետ մեկտեղ «զսպման միջոցների» կարիք ունի «ապագա հարձակումներից»:

Ամերիկյան Politico թերթը, ընդհակառակը, գրել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների շրջանակներում չեն քննարկել տարածքային զիջումների հարցը:

Share This