Ուկրաինան չի կարողանա վերադարձնել բոլոր տարածքները․ Զելենսկի

Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ներկայումս երկիրը ռազմական ճանապարհով բոլոր կորցրած տարածքները վերադարձնելու հնարավորություն չունի։
«Մենք ադեկվատ մարդիկ ենք և չենք կարող կորցնել միլիոնավոր մարդկանց՝ հանուն մի արդյունքի, որը դեռ փաստ չէ, որ տեղի կունենա»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ դա պայմանավորված է Ուկրաինայի գործընկերների անբավարար աջակցությամբ։
Սակայն նա վստահ է՝ վաղ թե ուշ տարածքները կվերադարձվեն։
Նա հավելել է, որ երկիրը երբեք չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների նկատմամբ։