Ուկրաինան հայտարարել է՝ պատրաստվում է ԱՄՆ-ի հետ քննարկել հրադադարի պայմանները

Հաջորդ շաբաթ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կսկսի քննարկել ռուս-ուկրաինական հակամարտության գոտում հրադադարի մասին մանրամասները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հայտնում է Strana.ua հրատարակությունը։
«Հաջորդ շաբաթ մենք արդեն պայմանավորվել ենք, որ տեխնիկական փորձագիտական մակարդակով թիմերը կսկսեն խոսել բոլոր մանրամասների մասին»,- ասել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ամերիկաուկրաինական բանակցությունները։
Երմակը նշել է, որ Ուկրաինան ցանկանում է քննարկել անվտանգության երաշխիքները, որոնք թույլ կտան «հարյուր տոկոսով կանխել ապագայում ցանկացած ագրեսիա»։