Ուկրաինայում հայտարարել են Զելենսկու իշխանության «վերջին փուլի մասին»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր նախագահության «վերջին փուլում» է։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Մենք գտնվում ենք վերջին փուլում (Զելենսկու նախագահության-խմբ․)»,- թերթը մեջբերում է անանուն ուկրաինացի պաշտոնյայի խոսքերը։
Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայում Զելենսկու քաղաքական հակառակորդները, որոնք «Օվալաձև գրասենյակի ֆիասկոյից» հրապարակայնորեն սատարել են նրան, իրականում պատրաստվում են ընտրություններին ու դաշինքներ են կազմում։ Հաղորդվում է, որ որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ սկսել են աշխատել ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ:
Մինչ այս Զելենսկին հայտարարել էր, որ ընտրություններն Ուկրաինայում տեղի կունենան հակամարտության ավարտից և ռազմական դրության վերացումից հետո։
Զելենսկին նաև ասել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր 30-օրյա հրադադարը կարող է օգտագործվել հակամարտությունը կարգավորելու նպատակով ավելի լայն խաղաղության համաձայնագիր մշակելու համար։