Ուկրաինայի և Կովկասի հարցերն օրգանապես տարբեր են․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինայի շուրջ իրավիճակը ինքնաբերաբար Հայաստանի վրա պրոյեկցելը, եթե պարզապես տեղեկատվա-քարոզչական էֆեկտի ակնկալիք չէ՝ ինչը բնականաբար կարող է լինել շատ հասկանալի քաղաքական հաշվարկ, ապա իրական քաղաքական իմաստով կարծում եմ «գետնից կտրված» է:

Ուկրաինայի և Կովկասի հարցերը օրգանապես տարբեր են:

Այո, ռուս-ամերիկյան և մասնակիորեն նաև Չինաստանի ներգրավվածությամբ գործարքի ընթացքը իր ազդեցությունն ունենալու է այդ թվում նաև մեր ռեգիոնի համար, բայց այստեղ «հոսքագծային» ավտոմատացված ազդեցություն չէ»։

Share This