Ուկրաինայի համաձայնությունը ձեռք կբերվի մոտ ապագայում կամ երբեք․ Թրանփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնությունը «ձեռք է բերվելու մոտ ապագայում կամ երբեք»։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Թրամփի խոսքով՝ ուկրաինական կարգավորման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։

«Համաձայնությունը ձեռք կբերվի մոտ ապագայում կամ երբեք»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

«Եթե ցանկանում ենք խաղաղություն, ապա պետք է խոսենք հակամարտության երկու կողմերի հետ»,- ընդգծել է Թրամփը։

«Մեր հաջորդ քայլը լինելու է հրադադարը, որին հասնելը լիովին հնարավոր է: Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտ ապագայում »,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Share This