Ուկրաինայի իշխանություններն արգելել են Վերկա Սերդուչկային լքել երկիրը

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը երկրից հեռանալու թույլտվություն չի տվել արտիստ Անդրեյ Դանիլկոյին, ով հանդես է գալիս որպես Վերկա Սերդուչկա։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Դանիլկոն ասել է, որ այս որոշումը «հանկարծակի» է եղել՝ չնայած նախապես ներկայացված փաստաթղթերին։ Դրա հետ կապված՝ եվրոպական մի շարք քաղաքներում համերգները կհետաձգվեն, հավելել է նա։

Մարտի 3-ից Ուկրաինայի մշակույթի նախարարությունը դադարեցրել է երկրից հեռանալու թույլտվություններ տալ զորակոչի տարիքին համապատասխանող արվեստագետներին և լրագրողներին։ Սահմանափակումները կապված են այն բանի հետ, որ արտերկիր մեկնած մշակութային գործիչները և լրատվամիջոցների աշխատակիցները հաճախ չեն վերադառնում հայրենիք՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը՝ մոբիլիզացիայից խուսափելու համար։

Share This