Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատարը հայտարարել է՝ ԱՄՆ-ը քանդում է աշխարհակարգը

Միացյալ Նահանգները քանդում է աշխարհակարգը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին, գրում է բրիտանական The Times թերթը։

«ԱՄՆ-ը քանդում է աշխարհակարգը։ Ակնհայտ է, որ Սպիտակ տունը կասկածի տակ է դրել ողջ արևմտյան աշխարհի միասնությունը»,- կարծում է նախկին գլխավոր հրամանատարը։

Զալուժնիի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Ամերիկան ​​փորձում է անվտանգության հարցերը պատվիրակել Եվրոպային՝ առանց անձամբ ԱՄՆ-ի մասնակցության։

Share This