Ուկրաինական ճգնաժամի խնդիրը տարածքը չէ, այլ Կիևի նացիստական ռեժիմը․ Լավրովի հարցազրույցի առանցքային կետերը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին՝ խոսելով Ուկրաինական հակամարտության և աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին։

 

Հարցազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

 

Եվրոպան և Կիևը ձևախեղել են ամերիկացիների առաջարկած ծրագիրը՝ այնտեղից հանելով ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու պահանջը։

Ուկրաինական ճգնաժամի խնդիրը տարածքը չէ, այլ «ռուսատյաց և նացիստական» ​​ռեժիմը։

Եվրոպական էլիտաները օգտագործում են «ռուսական սպառնալիքը» ընտրողներին մոբիլիզացնելու և իշխանությունը պահելու համար։

ԱՄՆ-ի փորձագետները վստահ են, որ Ռուսաստանը որևէ հավակնություն չունի Գրենլանդիայի նկատմամբ։

Վենեսուելայում ռազմական գործողություն անցկացնելու դրդապատճառը երկրի նավթային պաշարներն էին։

Ռուսաստանը պատրաստ է օգնել մեղմելու Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը, ինչպես 2015 թվականին, երբ Մոսկվան կարևոր դեր խաղաց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու գործում։

 

 

Share This