Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի վրա
Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկի օդանավակայանին:
Տեղի բնակիչները հայտնել են օդանավակայանի տարածքում հրդեհի մասին։
ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը հետ են մղել Աստրախանի շրջանի Ախտուբինսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Ախտուբինսկի շրջանի վարչակազմն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ տուժածներ ու ավերածություններ չկան։