Ուիթքոֆը Պուտինի կենսագրության մեջ մի մանրուք է գնահատել (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ խելացի մարդ է, ինչպես ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի բոլոր նախկին աշխատակիցները: Այս մասին հայտարարել է Սթիվ Ուիթքոֆը Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում, որը հասանելի է լրագրողի YouTube-յան ալիքում։

«Պուտինը շատ խելացի տղա է։ Հին ժամանակներում Պետական անվտանգության կոմիտեի շարքերը համալրում էին միայն երկրի ամենախելացի մարդիկ», – ընդգծել Է Թրամփի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդի մասնագիտական հմտությունները նրա մոտ հարգանք են առաջացնում:

Ուիթքոֆը պատմել Է Պուտինի հետ շփումից ստացած տպավորությունների մասին և գնահատել նրա ընդունելությունը Մոսկվայում:

Թրամփի հատուկ բանագնացը պատմել է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները նշել են Ռուսաստանի նախագահի կենսագրության մանրամասների կարևորությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նախապատրաստման ժամանակ:

Share This