Ուժի մեջ են մտել ՀԱՊԿ շրջանակներում փոխադրումներն օպտիմալացնող պայմանագրերը

Ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 28 – ին Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում ստորագրված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը եւ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական եւ այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Նշված փաստաթղթերի դրույթների իրականացումը թույլ կտա բարձրացնել ՀԱՊԿ շրջանակներում փոխադրումների կազմակերպման և կատարման օպերատիվության մակարդակը ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կողմից նախատեսված առաջադրանքների կատարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել փոխադրումների ապահովման հետ կապված հարցերի իրավական կարգավորումը, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների և ստուգումների ընթացքում:

Միջազգային պայմանագրերը վավերացվել են Բելառուսում, Ղրղզստանում, Ռուսաստանում և Տաջիկստանում և սահմանված կարգով ուժի մեջ են մտել նշված պետությունների համար 2026 թվականի մարտի 2-ին:

Share This