Ուժեղ կարկուտ ու քամի Գյումրիում. ծառեր են կոտրվել, թիթեղներ պոկվել
Քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում։
Սոցցանցերում քաղաքացիները գրում են, որ քաղաքի կենտրոնական հատվածում եղեւնի է կոտրվել, տարբեր հատվածներում եւս ծառեր կան կոտրված։
«Այս պահին ուժեղ քամի է, անգամ թիթեղներ են պոկվել»,– գրում են գյումրեցիները։