Որ հատվածից են շարունակելու սահմանազատումը․ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են, թե Տավուշի հատվածում սահմանազատումը իրականացնելուց հետո որ հատվածից պետք է շարունակեն գործընթացը, վերջնական որոշում դեռ չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների գործունեության կանոնակարգին՝ Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ թղթի առկայությունը մեծագույն հաղթանակ է և ՛ Հայաստանի, և ՛ Ադրբեջանի համար: Սա երկկողմ հաղթանակ է: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է, և դրա իրագործումը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի անկախության, տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է: Եվ մենք առաջ ենք շարժվելու»:

Սիմոնյանը լիահույս է, որ գործընթացը դրական ընթացք կունենա:

Նրա խոսքով՝ այս պահին որոշում չկա, թե սահմանազատումը որտեղից շարունակել: «Այս պահին քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակել»,–ասաց ԱԺ նախագահը:

Նա շեշտեց՝ սահմանի վերարտադրումը կարևորագույն հարց է:

Անդրադառնալով Կազանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը՝ Սիմոնյանն ասաց.  «Խոսակցությունը նույնն է՝ խաղաղության հաստատում, կոմունիկացիաների բացում և գերիների մասով քննարկում»,-ասաց Սիմոնյանը:

Share This