Որքան կապրեր մարդը, եթե չլինեին ժամանակակից բժշկությունն ու կենցաղային պայմանները
Գիտնականները պարզել են, որ եթե չլինեին ժամանակակից բժշկությունն ու այսօրվա կենցաղային պայմաններն ու հարմարավետությունը, ապա բնական սահմանաչափը մարդու կյանքի տեւողության 38 տարեկանն է։ Այս մասին հայտնում է Scientific Reports-ը, մանրամասնելով, որ վերջին երկու դարերի ընթացքում այս սահմանաչափը կարելի է ասել կրկնապատկվել է, շնորհիվ գիտության, բժշկության զարգացման, կենսապայմանների բարելավման։ Օրինակ կաթնասուններից կետ ձկան համար այդ սահմանաչափը 268 տարեկանն է։ Իսկ ահա առավելագույն հնարավոր տարիքը մարդու համար կանանց դեպքում 115,7 տարեկանն է, տղամարդկանց դեպքում՝ 114,1 տարեկանը։