Որքան է կազմում YR4 աստղակերպի՝ Երկրի հետ բախվելու հավանականությունը․ NASA-ն թարմացված տվյալներ է հրապարակել

Շանսերը, որ 2024 YR4 աստղակերպն ութ տարի հետո կհարվածի Երկրին, կրճատվել է երկու անգամ՝ հասնելով 1,5%-ի: Այս մասին հայտնում է NASA-ն։
2024 YR4 աստերոիդը հայտնաբերվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Դրա տրամագիծը գնահատվում է 40–90 մետր։ Այն գլոբալ վտանգ չի նկերկայացնում, բայց եթե ընկնի, կարող է ոչնչացնել մի ամբողջ քաղաք:
Վերջին անգամ նման մեծ աստերոիդը լուրջ վտանգ է ներկայացրել 2004 թվականին, երբ Apophis կոչվող օբյեկտը 2029 թվականին Երկրին բախվելու 2,7% հավանականություն ուներ, սակայն հետագա դիտարկումները բացառել էին այդ հնարավորությունը:
Ակնկալվում է, որ YR4-ի՝ Երկրի հետ բախվելու հավանականությունը կնվազի և ազդեցության հավանականությունը ի վերջո կհասնի զրոյի մինչև 2032 թվականի դեկտեմբերի 22-ը:
Սկզբում հարվածի հավանականությունը հասնում էր 3,1%-ի։ Այնուամենայնիվ, NASA-ի թարմացված տվյալները նվազեցրել են այս ցուցանիշը մինչև 1,5%, իսկ Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հաշվարկները ցույց են տվել ավելի ցածր հավանականություն՝ 1,38%:
Նշվում է, որ կա 0,8% հավանականություն, որ աստերոիդը Երկրի փոխարեն կհարվածի Լուսնին։