Ով կլիներ Սիփան Փաշինյանը եթե Վարչապետ Փաշինյանը իր հորեղբայրը չլիներ…Լիանա Մանուկյան

Լիանա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ով կլիներ Սիփան Փաշինյանը եթե Վարչապետ Փաշինյանը իր հորեղբայրը չլիներ
Իշխանական պատգամավոր Սիփան Փաշինյանը խոսում է ժողովրդի հանդեպ արհամարանքից, ինչ որ ենթադրյալ ու շինծու քրեական գործից։
Չէ լու՞րջ

Սիփան Փաշինյան պատասխանեք խնդրեմ, իսկ
●բարձր միավորներ ստացած, սակայն ԿԳՄՍ֊ի սխալ աշխատանքի արդյունքում ԲՈՒՀ չընդունված երիտասարդները արդյո՞ք արհամարված չեն իշխանության կողմից։
●երկրում ձեր կողմից հայտարարած արտակարգ դրության արդյունքում անգործ մնացած ուսանողների ծնողներից ուսման վարձ պահանջելը և ոչ մի զիջման չգնալը արդյոք արհամարանք չէ՞
●2 տարվա ընթացքում փակված բազմաթիվ գործարանների նախարարությունների բուժ հաստատությունների գործազուրկ մնացած քաղաքացիները արդյոք արհամարված չեն իշխանության կողմից
●վարկերի տակ ճռացող ու ունեցվածքը կորցնող քաղաքացիների վարկերի համաներում չանելը արդյոք արհամարված չեն իշխանության կողմից
●անգործ, սոված, առանց լույս ու մյուս կոմունալ հարմարությունների մնացած քաղաքացիների ֆոնին ամիսը մեկ անգամ միլիոնավոր պարգևավճարներ ստանալը արդյոք արհամարանք չէ իշխանության կողմից
●պետական պաշտոնյայի աշխատավարձի կրկնակի բարձրացումը բայց թոշակառուների թոշակը 2000 դրամով բարձրացնելը ևս արհամարանք չէ՞ իշխանության կողմից։
Սիփան Փաշինյան ունեցեք համարժեք զսպվածություն, այս բացահայտ ու ակներև արհամարանքի կողքին դուք ինչ որ շինծու գործերով չպետք է մանիպուլացնեք հասարակությանը։
Հասկանում եք բարոյական չէ)))

Եվ դուք առհասարակ կարծում եմ չպետք է խոսեք, որովհետև իշխանափոխությունից առաջ ձեր քաղաքական թիմի լիդերը խոսում էր ԽԾԲ֊ի վերացումից։
Իսկ դուք դրա հակառակ ապացույցն եք

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )