Ով է հավակնում Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնին

Երկու երկիր կա, որտեղ ՀՀ դեսպանների մահվանից հետո դեսպան չի նշանակվել․ մեկը Մեծ Բրիտանիան է՝ Արման Կիրակոսյանից հետո, չնայած նա հավատարմագիրն անգամ չէր հասցրել հանձնել թագուհուն։ Եվ Թուրքմենստանը, որտեղ հունիսին մահացավ մեր վերջին դեսպանը՝ Գառնիկ Բադալյանը, ով նշանակվել էր 2018-ի նոյեմբերին։ Նշենք, որ Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնի համար մեծ պայքար է ընթանում, հիշենք, որ այստեղ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ դարձավ Արմեն Սարգսյանը, ավելի առաջ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն նշանակվեց Վահե Գաբրիելյանը։ Իսկ Թուրքմենստանում դեսպանի պաշտոնին, մեզ հասած լուրերով, հավակնում է Արմեն Եգանյանը՝ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետը, ով 2011-17 թվականներին եղել է Կանադայում ՀՀ դեսպանը, ապա աշխատել է որպես ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )