Ովքեր չեն մասնակցելու Բաքվում ընթացող COP29-ին
Ինչպես արդեն հայտնել ենք, Բաքվում մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ նստաշրջանը։
Այս տարի COP29-ի գագաթնաժողովին կմասնակցի 40 հազար մարդ, մինչդեռ անցյալ տարի Դուբայում կայացած գագաթնաժողովին մասնակցել էր ընդհանուր առմամբ՝ 83 հազար 884-ը:
Մինչ այժմ հայտնի է, որ COP29 համաժողովին չեն մասնակցի՝ Կանադայի, Ավստրալիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության վարչապետները, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ՌԴ և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը։
Նշենք, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն ժամանել են Բաքու՝ մասնակցելու COP29-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցեն համաժողովին։