Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել է
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը 2015-2016 թթ. զբաղեցրած Վարդան Մինասյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։ Այս մասին հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Այս մասի հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ենթակա ստորաբաժանման ղեկավարի հետ առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և փողերի լվացման մեջ։
Մինասյանը ենթակա ստորաբաժանումների պետերից հավաքագրել է գումար, հանձնարարել այլ անձանց միջոցով փողը մուտք անել բանկերում իր անվամբ բացված հաշվեհամարներին՝ նման կերպ փորձելով խեղաթյուրել դրանց ծագումը: