Ոսկու գինը հասել է պատմական նոր առավելագույնին

Ոսկու գինը նոր ռեկորդ է գրանցել՝ առաջին անգամ գերազանցելով ունցիայի դիմաց 3450 դոլարը։ Չիկագոյի ապրանքային բորսայում առևտրի տվյալների համաձայն՝ ոսկու հունիսյան ֆյուչերսները թանկացել են 2,3%-ով և հասել 3504,2 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց։

Ոսկու գների աճը դոլարի թուլացման և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության արդյունքն էր, գրում է Bloomberg-ը։ Այս գործոնները մեծացրել են ոսկու պահանջարկը՝ որպես ապահով ակտիվի: Թանկարժեք մետաղի գների աճին նպաստել են նաև առևտրային պատերազմների ազդեցության վերաբերյալ երկարատև մտահոգությունները։

Դոլարը թուլացել է հիմնական արժույթների նկատմամբ, ինչը, ըստ վերլուծաբանների, կապված է Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի մասին Թրամփի վերջին մեկնաբանությունների հետ: ԱՄՆ նախագահը հերթական անգամ Դաշնային պահուստից պահանջել է իջեցնել տոկոսադրույքները, ինչը թուլացնում է վստահությունը երկրի տնտեսության նկատմամբ։ Իր հերթին դոլարի թուլացումը ոսկին ավելի գրավիչ է դարձնում այլ երկրների ներդրողների համար:

Share This