Ոչ մի բանակցություն, պահանջում ենք Լուկաշենկոյի հրաժարականը

Բելառուսում ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է հասնել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականին: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն, գրում է eadaily.com կայքը:

«Ինձ թվում է, որ սահմանադրական ամենաճիշտ ճանապարհը կլինի պետության ապօրինի ղեկավարի հրաժարականին հասնելը, ըստ բոլոր հնարավոր տարբերակների նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է վաղը ՝ նոյեմբերի 5-ին,», – ասել է Լատուշկոն սահմանադրական բարեփոխումների հարցով քննարկման ժամանակ:

Միևնույն ժամանակ, Լատուշկոն հավելել է, որ «դա հնարավոր տարբերակ է երկրում առկա սահմանադրական, քաղաքական, իրավական ճգնաժամի լուծման համար»: Նրա կարծիքով, պաշտոնանկությանը պետք է հաջորդի պետության ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը: Բելառուսի դեպքում դա վարչապետն է:

«Խորհրդարանը որոշում է կայացնում արտահերթ ընտրությունների մասին: Միևնույն ժամանակ, նույն օրը որոշո«Սրանից ելնելով՝ մենք պետք է կենտրոնացնենք խաղաղ ճնշման բոլոր հնարավոր օրինական ներքին մեթոդները, որպեսզի ստիպենք երկրի ոչ լեգիտիմ ղեկավարին հրաժարական տալ, և դա մեզ թույլ կտա սկսել ժողովրդավարական փոփոխությունների գործընթացը», – ասել է Լատուշկոն:

Նշենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:ւմ է կայացվում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և սկսել վերականգնողական գործընթաց բոլոր քաղաքական հալածյալների համար »,-ավելացրել է բելառուս քաղաքական գործիչը:

Բացի այդ, Համակարգող խորհրդի նախագահության անդամը կարծում է, որ սա «կլինի այս իրավիճակից դուրս գալու ամենաճիշտ, սահմանադրական ելքը»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )