Ո՞ր ընտանիքներն են ավելի շատ հարստություն դիզում
ֆինանսական բարեկեցությունը կախված է տարբեր գործոններից: Նորվեգացի բնակիչների օրինակով անցկացված նոր խոշոր հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես են ընտանիքի կառուցվածքի փոփոխություններն ու սերնդափոխությունն անդրադառնում մարդկանց բարեկեցության վրա:
Շատերը նյութական բարեկեցությունը համարում են երջանկության հիմնական բաղադրիչը: Նախորդ գիտական աշխատանքներից մեկում հեղինակները հանգել են այն եզրակացության, որ հարստության և հաջողության համար կարևոր են ոչ միայն տաղանդն ու համառությունը, այլև հանգամանքների բարեհաջող համադրությունը, գրում է Naked Science-ը։ Սոցիալական ցանցերի միլիոնավոր օգտատերերի տվյալների վրա հիմնված մեկ այլ հետազոտության մեջ գիտնականները եզրակացրել են, որ մանկության ընկերներն ընդունակ են ազդել հասուն տարիքում եկամտի մակարդակի վրա:
Գերմանիայից և Նորվեգիայից մի խումբ սոցիոլոգներ որոշել են ուսումնասիրել այլ տեսանկյունից և պարզել՝ ինչպես են ընտանիքում տեղի ունեցած որոշակի փոփոխությունները, մասնավորապես՝ ծնողների կորուստը, երեխաների և թոռների լույս աշխարհ գալը և այդ իրադարձությունների ժամանակն ազդում մարդու կյանքի ընթացքում կուտակված հարստության վրա:
Նրանց աշխատանքը, որի մասին հոդվածը հրապարակվել է Social Forces հանդեսում, հիմնված է 1953 թվականին ծնված նորվեգացիների տվյալների վրա՝ բնակչության գրանցման ազգային համակարգից: Վերջնական ընտրանքում ընդգրկվել է գրեթե 48 հազար մարդ։ Վերջիններիս ֆինանսական բարեկեցության մասին գիտնականները կարծիք են կազմել՝ հիմնվելով Նորվեգիայի հարկային գրանցամատյանի տվյալների վրա՝ դիտարկելով 1993-2017 թվականների եկամտի մակարդակը, այսինքն՝ 40- 64 տարեկան տարիքային միջակայքն ընդգրկող ժամանակահատվածի համար:
Կիրառելով վիճակագրական վերլուծության տեխնիկան՝ հետազոտողները պարզել են, որ ամենաշատ հարստությունը կուտակել են նրանք, ովքեր հետագայում (միջինը՝ 60 տարեկանում) կորցրել են ծնողներին, հետագայում (միջինը՝ 28 տարեկանում) երեխաներ են ունեցել, իսկ հետո (մոտ 60 տարեկանում) դարձել տատիկ և պապիկ:
Բարեկեցության բարձրացման առումով վատն էին նրանք, որոնց ընտանիքներում ընդգրկված էին չորս սերունդների ողջ-առողջ ներկայացուցիչներ (երեխաներ, ծնողներ, տատիկներ, պապիկներ, նախապապեր ու նախատատեր): Միևնույն ժամանակ, պարզվել է, որ երեխաների և թոռների վաղ ծնունդը եղել է միակ հետազոտված մոդելը, որի դեպքում հարստության մակարդակը երկարաժամկետ կտրվածքով նվազել է։
Անզավակ մարդկանց համար նյութական հարստությունը ժամանակի ընթացքում անշեղորեն աճցել է, առանձնապես ծնողների ուշ մահվան դեպքում։
Բարեկեցության առավել բարձր և կայուն ցուցանիշները հետազոտողները հայտնաբերել են եր ընտանիքի եք սերունդների ողջ-առողջ անդամների և ընտանիքի կառուցվածքի վերջին փոփոխություններով նորվեգացիների շրջանում:
Ավելի վաղ Ստոկհոլմի համալսարանի (Շվեդիա) գիտնականները հերքում էին այն կարծրատիպը, որ հարուստ մարդիկ ավելի զգույշ են ընտանիքի պլանավորման հարցում և սովորաբար իրենց «թույլ են տալիս» ունենալ ոչ ավելի, քան մեկ կամ երկու երեխա: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ամենաբարձր եկամուտ ունեցող ընտանիքներում սովորաբար շատ երեխաներ են լինում: