Ո՞վ կարող է առաջնորդել ազգին և բոլորիս դուրս բերել այս իրավիճակից.Մ.Խաչատրյան

Ո՞վ կարող է առաջնորդել ազգին և բոլորիս դուրս բերել այս իրավիճակից
Վստահ եմ` կհաստատեք այն փաստը, որը մարդիկ հոգնել են քաղաքականությունից։ Եթե ավելի ստույգ` մարդիկ զզվում են քաղաքականությունից։
Քաղաքականությունը, մտնելով մարդկանց տներ, ընտանիքներ, մտքեր, առաջ է բերել համատարած պառակտում, վիճաբանություն, խռովություն, երբեմն` ատելություն։
«Քաղաքականությունը» Հայաստանում «Բաժանիր, որ տիրես»-ի իդեալական կազմակերպիչն ու իրականացնողն է։
Երբ 4 տարի առաջ, երկրումս փոփոխություններ բերելու, անօրինությունները սանձահարելու, կործանումը կանգնեցնելու, դեգրադացիան կանխելու, արտագաղթած հայերին վերադարձնելու համար վճռականորեն մտա «քաղաքականություն», մոռացվեցին նախկինում իմ կատարած բոլոր գործերը։
Հիվանդներիցս ոմանք զարմացան ու մոռացան, որ իրենց կյանքի եմ վերադարձրել։
Ընկերներիցս ոմանք սկսեցին ամաչել ու մոռանալ մեր ընկերության հիմքերը։
Բարեկամներիցս ոմանք ակտիվորեն պաշտպանում էին Նիկոլին, Արսենին, Մակունցին ու Քա*ունցին (թեև հիմա նույն ջանասիրությամբ ատում ու հայհոյում են դրանց, հատկապես վերջինին)։
Արդյո՞ք քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն դեգեներատներն ու արիստոկրատները։ Արդյո՞ք քաղաքականությամբ զբաղվելու համար պիտի պատրաստ լինես գնալ գործարքի նաև սատանայի հետ։
Իրականում այս մոտեցումը կատարյալ հորինվածք է, որը հորինել ու տարածել են անբարոյականները` քաղաքականությունը մխտռելու, պղծելու և նորմալ, պարկեշտ, հայրենասեր մարդկանց համար մերժելի ոլորտ դարձնելու նպատակով։
Հետևաբար, քանի դեռ Հայաստանում չոքում են քաղաքական անառակների առջև, քանի դեռ քաղաքացիների մեծամասնությունը լպստողի կարգավիճակում է, քանի դեռ հարգվում են հայհոյանքն ու փողը և հայհոյվում են քաղաքակիրթն ու գրագետը, մեր քաղաքացին զզվելու է քաղաքականությունից։
Շարունակելի …
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )