Շրի Լանկայում կինը մահացել է՝ փորձելով սելֆի անել
Շրի Լանկայում ռուս կինը մահացել է, երբ փորձում էր գնացքի ընթացքի ժամանակ լուսանկարվել։ Այս մասին գրում է Life-ը՝ SHOT Telegram ալիքին հղումով։
Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ 53-ամյա Օլգա Պերմինովան մեկնել է կղզի և ցանկացել է նստել Ասիայի ամենագեղեցիկ երկաթուղին։ Փետրվարի 19-ի առավոտյան նա հասել է Բադուլլա կայարան և նստել գնացք, որը մեկնում էր Կոլոմբո Ֆորտ։
Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գնացքը մոտեցել է Էլլա քաղաքին, որտեղ գտնվում է հայտնի Nine Arch կամուրջը։ Այդ պահին զբոսաշրջիկը թեքվել է գնացքից ու սկսել սելֆի անել, սակայն չի նկատել քարը ու ամբողջ արագությամբ գլուխը հարվածել է դրան։ Կինը հարվածից ընկել է։ Նա, ծանր վնասվածքներով, հոսպիտալացվել է։
Պերմինովան ավելի ուշ մահացել է Բադուլլա քաղաքի հիվանդանոցում։