«Շրեկ 5»-ը կթողակվի 2026 թ-ի դեկտեմբերին

Universal Pictures-ը հստակեցրել է իր ժամանակացույցը «Շրեկ 5» եւ «Մինյոնները» անիմացիոն ֆիլմերի թողարկման հետ կապված։

Ստուդիան հայտարարել է, որ DreamWorks Animation-ի «Շրեկ 5-ն» այժմ նախատեսվում է թողարկվել 2026 թ-ի դեկտեմբերի 23-ին, մինչդեռ նախկինում նշվել էր 2026 թ-ի հուլիսի 1-ը։ Ուոլթ Դորնը եւ Քոնրադ Վերնոնը նկարահանում են «Շրեկ 5»-ը, իսկ Բրեդ Էբլսոնը հանդես է գալիս որպես համառեժիսոր:

Ջինա Շեյը եւ Քրիս Մելեդանդրին հանդես կգան որպես ֆիլմի պրոդյուսերներ, կվերադառնան հնչյունավորող աստղեր Մայք Մայերսը (Շրեկ), Էդի Մըրֆին (Էշ) եւ Քեմերոն Դիասը (Ֆիոնա):

«Մինյոններ 3-ը» էկրաններին կհայտնվի 2026 թ-ի հուլիսի 1-ին: Պիեռ Քոֆենը, որը նկարահանել է «Զզվելի Ես»-ը եւ «Մինյոնների» սփին-օֆը, կդառնա «Մինյոններ 3»-ի ռեժիսորը, իսկ սցենարի հեղինակը Բրայան Լինչն է: Քոֆենը կհնչյունավորի դեղին զվարճասերներին, որոնք 2010 թ-ի «Զզվելի Ես» մուլտֆիլմում ներկայացվել են որպես նախկին սուպերչարագործ Գրյուի (հնչյունավորող՝ Սթիվ Քարել) օգնականները։

Share This