<<ՕՄԻԿՐՈՆ>>-ՇՏԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՐԴԱՑՆԵԼ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԻՆՑԲՈՒՐԳ 

Համաճարակային իրավիճակն Ռուսաստանում կարող է զգալիորեն բարդանալ, եթե կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամմը տարածվի արագ տեմպերով։ Այս մասին հայտարարել է Գամալեայի անվան գիտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը։ Նա նշել է, որ մասնագետները ներկայումս անհանգստացած են կապված այն հարցի հետ, թե այն մուտացիաները, որոնք առկա են «օմիկրոն» շտամմի մեջ, որքանով ազդում վիրուսի եւ բջիջների փոխազդեցության վրա, եւ արդյոք վարակման պրոցեսը սկսած վարակման պահից, ինչեւ ծանր փուլի անցումը, լինելու է երեքից չորս օրվա ընթացքում, ինչպես դա «դելտա»-շտամմի պարագայում էր։ Գինցբուրգը նկատել է, որ եթե այս մտավախությունները հաստատվեն, ապա իհարկե, համաճարակային իրավիճակը ավելի կվատթարանա։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )