Շվեյցարական պարկուճ կամավոր մահվան համար
Շվեյցարիայում, որտեղ օրինականացված է էֆթանազիան, կսկսվի ազոտով լցված պարկուճի օգտագործումը։ Ներսում գտնվող մարդն ուղղակի գազի ազդեցության տակ ընդմիշտ «անջատվում է»։ Այս նորամուծությունը արժանացել է և՛ հավանության, և՛ դատապարտման:
Այս նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ պարկուճը մահանալու ավելի մարդասիրական և վերահսկվող միջոց է՝ համեմատած այլ մեթոդների։ Այն անբուժելի հիվանդություններով և ծայրահեղ ցավով տառապող մարդկանց տալիս է տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորություն….