«Շուտով». Սպիտակ տան պաշտոնյայի կինը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ դրոշի գույներով
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ դրոշի գույներով։
Քեյթի Միլլերը նկարի տակ գրել է. «Շուտով»։
Հավելենք, որ The Guardian-ը գրել է, որ Դոնալդ Թրամփի հաջորդ թիրախները Վենեսուելայից հետո Իրանն ու Դանիան են:
Ըստ The Guardian-ի՝ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները շարունակել են խոսել Գրենլանդիայի նկատմամբ «ցանկացած անհրաժեշտ միջոցով» վերահսկողություն հաստատելու հնարավորության մասին, ինչը մտահոգություն է առաջացնում կղզու սեփականատեր Դանիային։
