Շուտով լույս կտեսնի Փաշինյանի նոր գիրքը

Արդեն պատրաստ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր գիրքը: Այն պատմում է Փաշինյանի բանտային տարիների մասին: Գիրքը կոչվում է «Բանտային օրագիր»: Գրքի խմբգիրը այս անգամ նույնպես Արքմենիկ Նիկողոսյանն է, ով արդեն իսկ խմբագրել է գիրքը: Այս պահին աշխատանքներ են տանում գրքի շապիկի վրա, և մեր հավաստի տեղեկություններով սպասում են Փաշինյանի հաստատմանը: Գիրքը հրատարակվելու է Անտարես հրատարակչության կողմից: Նշենք, որ նախորդ «Երկրի հակառակ կողմը» գիրքը, որը Փաշինյանը գրել էր ընդհատակում եղած տարիներին, վաճառվել էր ռեկորդային տեմպերով, արդեն մոտ 9 000 օրինակ վաճառվել է այդ գրքից, իսկ փաշինյանը յուրաքանչյուր վաճառված գրքից ստացել է 800 դրամ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )