Շուտով Ամանորը կթակի մեր դռները ,իսկ դրա հետ մեկ տեղ կսկսվի վարկերով Նոր Տարի նշելու սեզոնը.Սեդա Պետրոսյան

Մենք ապրում ենք մի երկրում ,որտեղ Նոր Տարի նշելու համար վարկ են վերցնում սեղանին մի երկու բան ավել դնելու համար:
Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքից 2-3 անդամ այսօր վարկ ունի,որը դեռ տարիներ շարունակ պետք է մարվի և ով գիտի դրանց էլ դեռ շատ ուրիշ վարկեր են ավելանալու: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա այս պահի լրջությունը ,մենք ունենք մի իշխանությունը ,որը ժողովրդին չի բավարարում անհրաժեշտ գումարով!!!
Դեռ երկար ժամանակ առաջ էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել ,որ նրանք ունեն մի ծրագիր ըստ որի մինչև 3միլիոն դրամ վարկ ունեցող անձանց վարկը իրենք կմարեն։Իսկ դրա համար պետք էր միայն վստահել իրենց:
Եթե այսօր հայ բնակիչները կատարեին ճիշտ ընտրություն ,ապա Նոր Տարին կնշեին ոչ թե ՝ մի քանի ամիս աշխատավարձ հավաքելով կամ վարկ վերցնելով ,այլ կստանային բավարար գումար ՝իրենց աշխատանքի դիմաց և կբավարարեին իրենց բոլոր կարիքները:
Այսօր մեր երկրում կատարվող իրավիճակը ժողովրդի սխալ ընտրության հետևանքն է: Ժամանակին անհրաժեշտ էր կատարել ընդամենը ճիշտ ընտրություն: Ներկայիս իշխանությունները մեզ համար հանդիսանում են անկման գլխավոր կետ և ամեն պահ ,ամեն վարկյան նրանց պատճառով մեր երկիրը ավելի ու ավելի է կործանվում:
Մենք ապրում ենք այնպիսի մի երկրում ,որտեղ բոլորը առանց բացառությունների ունեն ֆինանսական խնդիր ,իսկ դրա պատճառը մեր <<խելացի>> իշխանություններն են:Եթե ներկայիս իշխանությունները շարունակեն իրենց այս խաղերը ,ապա մենք վարկ կվերցնենք կարտոֆիլ,ձեթ գնելու համար:
Ընդհամենը պետք է հասկանալ ,որ այսպես շարունակել չի կարելի ,քանի որ գնալով ամեն բան թանկանում է ,իսկ աշխատավարձը քչանում: Մենք պետք է դառնանք մի ուժ և պետք է համախմբվենք Գագիկ Ծառուկյանի կողքին ,քանի որ նրա օգնությամբ մենք միայն ապրելու ենք՝բարեկեցիկ ,հզոր,բարգավաճ և զարգացած Հայաստանում:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )