Շողիկ Վահանյանը երախտագիտություն է հայտնել բժիշկներին՝ փրկած կյանքի համար

Շողիկ Վահանյանը հայտնում է իր անկեղծ շնորհակալությունը «Սլավ Մեդ» բժշկական կենտրոնի ակնաբուժության բաժնի վարիչ Վահե Նանյանին և բժշկուհի

Սաթիկ Մարտիրոսյանին՝ ցուցաբերած մասնագիտական բարձր պատասխանատվության, հոգատար վերաբերմունքի և մարդասիրության համար։

 

Նրա խոսքով՝ բժիշկ Նանյանն ու Մարտիրոսյանը իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով և մարդկային արժեքներով այսօր կարող են օրինակ ծառայել բժշկական համայնքին։

«Նրանց շնորհիվ հավատը բժշկության և մարդկային բարության նկատմամբ կրկին վերականգնվեց», — նշել է Շողիկ Վահանյանը՝ ավելացնելով, որ նման բժիշկներն են ձևավորում վստահությունը հայկական բժշկության նկատմամբ։

Share This