Շիրակի մարզում կան գյուղեր, որոնք գտնվում են շրջափակման մեջ, կտրված են քաղաքից

Շիրակի մարզում կան գյուղեր, որոնք գտնվում են շրջափակման մեջ, կտրված են քաղաքից

Չնայած որ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում խոսել Հայաստանի բարեկարգված ճանապարհներից ու գյուղերից, բայց Շիրակի մարզում դեռևս կան գյուղեր, որ կտրված են մարզկենտրոն Գյումրիից։

Ambion.News-ը իր ընթերցողներին է ներկայացնում Ախուրյան խոշորացված համայնքում գտնվող Կարմրաքար և Լեռնուտ գյուղերի վիճակը։ Այս գյուղերը ճանապարհ ու տրանսպորտ չունեն։ Հացի, դեղի համար պիտի հասնեն կա‘մ Հացիկ, կա‘մ Գյումրի։ Որ ուղղությունն էլ ընտրեն, հեշտ չի ինելու։

Շիրակի մարզի Կարմրաքար գյուղը գտնվում է Գյումրիից 8 կմ հեռավորության վրա։
Սահմանակից է Քեթի, Փոքրաշեն, Լեռնուտ և Հացիկ գյուղերին: Կարմրաքար գյուղը նախկինում ունեցել է Դարբանդ, Դարաբանդ, Դերբենդ անունները:

Չնայած որ գյուղը փոքր է, բայց խնդիրները շատ են։

Ambion.News-ի հետ զրույցում գյուղացիները նշել են գյուղի խնդիրները, բայց այդ խնդիրներից կարևորը շարունակում է մնալ ոչ բարեկարգ ճանապարհները։

Լեռնուտ գյուղը նույնպես Գյումրիից մոտ 8 կմ է հեռու, այս գյուղում ավելի անբարենպաստ իրավիճակ է։ Դարձյալ գլխավոր խնդիրը ճանապարհներն են։ Բնակիչներն ասում են, որ իրենց գյուղի համար տրանսպորտն աշխատում է շաբաթը մեկ անգամ` շաբաթ օրերին ու վերջ։

Share This