<<ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈ ՀԱՆԱՊԱՏԻ>>. ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ձայն բարբառո հանապատի…

Երեկ գիշեր թելեգրամյան ալիքներից մեկում հրապարակվեց մի ձայնագրություն, որում հնչող ձայները արտաքուստ նման են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի ձայներին:
Ձայնագրությունում Արայիկ Հարությունյանի՝ «Հայաստանից 10 օր օգնություն եմ խնդրում, չի ուղարկում» արտահայտությունը փաստացի ցուցմունք է Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի դեմ:
Լավ, պետական որևէ կառույց՝ ԱԱԾ, ՀՔԾ, Քննչական կոմիտե, Դատախազություն, որևէ մեկիդ մասով որևէ անելիք չե՞ք տեսնում այս հեռախոսազրույցի մեջ, որի իսկությունն, ի դեպ, Ռուսլան Իսրայելյանն արդեն հաստատեց:
Նիկոլ Փաշինյանից որևէ մեկն այլևս ոչինչ չի ակնկալում, իսկ ահա պետական կառույցների անգործությունը հետպատերազմյան շրջանում շատ ավելի ծանր հետևանքների է մեզ հանգեցնելու:
Ստիպված եմ հիշեցնել, որ անգործությունը ևս քրեական հանցագործություն է:

Համահայկական հիմնադրամի գումարների ճակատագիրն անհայտ է, Սփյուռքից ուղարկված հումանիտար օգնությունը գտնում են Լոռու մարզպետի և նրա հարազատների նկուղներում, Արայիկ Հարությունյանը օգնություն է խնդրում, որը այդպես էլ չի ստանում, և Շուշին ընկնում է, և այլն, և այլն…

Հ.Գ.1.Գոնե հասկանու՞մ եք, որ այս ամենը ուղիղ սպառնալիք է հենց պետականության գոյությանը…

Հ.Գ.2. Գոնե ասեք քննության կառնենք՝ պարզելու իսկությունը, գոնե մեկն ասի «ակնհայտ կեղծիք է», մոնտաժված է…

Արձագանքե՛ք, որևէ կերպ արձագանքե՛ք»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )