Շաքարի հավելումներով մթերքները մեծացնում են ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը.
Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի հավելումները կարող են 7-12%-ով մեծացնել ստամոքսի ադենոկարցինոմայի զարգացման ռիսկը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Medicine բժշկագիտական հանդեսում։
Հետազոտությանը մասնակցել է ստամոքսի ադենոկարցինոմայի բարձր մակարդակ ունեցող1751 մարդ Բրազիլիայի շրջաններից: Քաղցկեղի այս տեսակը զարգանում է լորձաթաղանթի բջիջների հանկարծակի մուտացիայի արդյունքում, որոնք սկսում են շատ արագ բազմանալ։
Ըստ գիտնականների՝ ադենոկարցինոման բաժին է ընկնում ստամոքսի քաղցկեղի դեպքերի ավելի քան 90%-ին։ Քաղցկեղի այս ենթատեսակին բնորոշ է նաև մահացությունը՝ հիվանդների 75%-ը մահանում է ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում։
Գիտնականները տվյալներ են հավաքել կամավորների առողջական վիճակի և սննդային վիճակի մասին, այնուհետև սկսել են վերահսկել նրանց: Գիտական հետազոտության համատեքստում անառողջ սննդակարգը սահմանվել է որպես վերամշակված մսի, շաքարի բարձր պարունակությամբ գազավորված ըմպելիքների և արագ սննդի առատ օգտագործում: Առողջ սննդակարգը բնութագրվում էր բանջարեղենի, մրգերի և նատրիումի ցածր քանակով:
Արդյունքները ցույց են տվել, որ ածխաջրերով հարուստ սննդակարգն ուղղակիորեն կապված է ստամոքսի քաղցկեղի ռիսկի բարձրացման հետ: Ավելին, անառողջ սննդակարգի մեկ բաղադրիչը՝ շաքարի հավելումը, այս հիվանդության զարգացման հավանականությունը ավելացնում է 7-21%-ով։
Շաքարի հավելումները շաքարն ու օշարակներ են, որոնք վերամշակման կամ զտման ընթացքում ավելացվում են սննդին: Այն էապես տարբերվում է մրգերի, հատապտուղների, արմատային բանջարեղենի, բանջարեղենի, հացահատիկի և կաթի մեջ բնական կերպով հանդիպող շաքարներից:
Հետազոտողները հիշեցրել են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական կալորիաների շաքարի հավելումներից օգտագործել ոչ ավելի քան 10%։ Ստանդարտ 2000 կալորիական դիետայի դեպքում կարելի է անվտանգ ուտել օրական 50 գրամ շաքար: