<<5165>> ՇԱՐԺՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ
5165 շարժման գրասենյակում տեղի կունենա հրատապ մամլո ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն շարժման փողոցային պայքարի և բողոքի ակցիաներից դուրս գալու պատճառներն ու հանգամանքները։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում:
«5165 շարժումը կներկայացնի նաև գործունեության հետագա ծրագրերը, պահանջներն ու պայքարի նոր տեսակները։
ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին հրավիրում ենք նոյեմբերի 29-ին, Նալբանդյան փողոց 23/27 հասցեում գտնվող շարժման կենտրոնական գրասենյակ»,- նշված է հաղորդագրությունում։