«Շատ կուզեի Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին ժամերին իր կողքին լինեի ու ձեռքը բռնեի, չհասցրի». Նունե Եսայան

Շատ կուզեի, որ Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին ժամերին իր կողքին լինեի ու իր ձեռքը բռնեի ուղղակի: Ասելիք չկար, ինքը միշտ իմացել է իմ վերաբերմունքը իր նկատմամբ: Բայց ես այդ օրերին կորոնավիրուսով հիվանդ էի ու տանն էի, ոչ մի կերպ չկարողացա գնալ, չէր կարելի ուղղակի ինձ մոտենալ, որովհետև ինքն էլ շատ վատ վիճակում էր: Ու այն օրը, երբ ես մի փոքր լավ էի զգում, առավոտյան արթնացա ու ասացի՝ «ինչ լավ է, այսօր կգնամ»: Չհասցրի: Մեկ ժամ հետո լուրն եկավ»,- «24News»-ի եթերում պատմել է երգչուհի Նունե եսայանը:

«Ես չեմ արտասվում արդեն 30 տարի, միայն արտասվում եմ, երբ մենակ եմ, որովհետև ինձ չի կարելի արտասվել»,- անկեղծացել է երգչուհին:

Share This