Շավարշ Գրիգորյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Գևորգ Սիմոնյանը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շավարշ Գրիգորյանն ազատվել է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Շավարշ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Գևորգ Սիմոնյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )