<<Օտրի տրիո>>-ն ջերմ ընդունելության է արժանացել Ֆրանսիայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլը վերադարձել է Ֆրանսիայում կայացած հյուրախաղերից։ Բացառիկ ձևաչափով տրիոն‚ որի կազմում են միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ)‚ 7 համերգ են ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ Փարիզ, Լիոն, Մարսել, Վալանս և այլն։ Համերգները նվիրված էին Ֆրանսիահայ մշակույթի միության 70-ամյակին։Օտրի տրիո»-ի կատարմամբ Ֆրանսիայում հնչել են ֆրանսիացի, գերմանացի, ավստրիացի և իհարկե, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգների ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվել նաև Կոմիտասի երաժշտական ժառանգությանը։
Տրիոյի երաժիշտները նշում են‚ որ տպավորված են հանդիսատեսի ջերմ վերաբերմունքից‚ հատկապես հայկական համայնքի ընդունելությունից։ Ուշագրավ է‚ որ հայկական երաժշտությունն առանձնահատուկ ուշադրության էր արժանանում ֆրանսիացի ունկնդրի կողմից։Մարսելում կայացած երկու համերգներից մեկը տեղի է ունեցել քաղաքի հայկական եկեղեցում‚ երկրորդը՝ «Notre Dame du Sacre Coeure» դպրոցում՝ երեխաների համար։ Հատկանշական է‚ որ դպրոցի աշակերտները‚ որոնք ֆրանսիացիներ էին‚ տրիոյի հետ կատարել են «Էրեբունի-Երևան» երգը։«Օտրի տրիո»-ի ելույթները տեղի են ունեցել Ֆրանսիահայ մշակույթի միության և ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )