Նրանք հաստատ պատրաստվում են հողին հավասարեցնել մեր պատմամշակութային գանձերը.Ալեքսիս Օհանյան
Reddit-ի համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանը Թվիթերի իր էջում գրառում է արել և անդրադարձել
Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի հետևանքով պատմամշակութային արժեքների ճակատագրին:
Նա վերահրապարակել է մեկ այլ օգտատիրոջ` Ադրբեջանի կազմ անցնող հայկական պատմական արժեքները ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից պահպանելու կոչն ու ավելացրել. «Նրանք հաստատ պատրաստվում են հողին հավասարեցնել մեր պատմամշակութային գանձերը»: