Նվիրատվությունը կոռուպցիա համարողները նույնքան խնդիր ունեն իրենց ասած բառերի իմաստը հասկանալու համար, որքան ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ տեղեկատվությունը բացահայտում համարողները
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Անուշ ջան է՞ս էիր ուզում: Միանում եմ Համահայկական հիմնադրամին պարբերական նվիրատվություն անելու մարտահրավերին և հրավիրում Լուսավոր Հայաստանի երեք պատգամավորներին ևս միանալ այս համահայկական նախաձեռնությանը։ Քանի որ հանգանությունից, բարեգործությունից ու պատասխանատվությունից եմ խոսում, անդրադառնում եմ նաև վերջին օրերի Լուսավորների «կոռուպցիոն» «բացահայտման»-ը։ Երկու բառն էլ առանձին առանձին եմ չակերտներում գրում, քանի որ ՀԱՄԱՅՆՔԻՆ արված նվիրատվությունը կոռուպցիա համարողները նույնքան խնդիր ունեն իրենց ասած բառերի իմաստը հասկանալու համար, որքան ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ տեղեկատվությունը բացահայտում համարողները։ Իսկ այս թեմայով քննիչ հանձնաժողով ստեղծելու ԼՀԿ ցանկությանը փորձելու եմ ըմբռնումով մոտենալ. չնայած այն հանգամանքին, որ խիստ մեծ հավանականությամբ դա լինելու է ընդդիմության նախաձեռնած հանրային միջոցները անարդյունավետ օգտագործելու հերթական օրինակը, ի վերջո վերահսկիչ գործառույթը տեղին ու պատշաճ իրականացնելու կարողություններ զարգացնելու ու կայանալու հերթական առիթը կարող է դառնալ ընդդիմության համար, թեև առանձին դրվագներում այդքան էլ լիահույս չեմ»։