Նույն արարքի համար այլ երիտասարդների անցյալ տարի <<տարան>>Ազգային ժողով՝ որպես պատգամավոր
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Գնում եմ Կենտրոնականի ոստիկանություն։ Այնտեղ են տարել տասնյակ երիտասարդների՝ նույն արարքի համար, որը կատարելու համար տասնյակ այլ երիտասարդների անցյալ տարի «տարան» Ազգային ժողով։ Որպես պատգամավոր»։