Նուբարաշեն աղբավայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Այս մասին Ambion.news-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Share This