Նոր մանրամասներ Երևան-Ապարան երթուղին սպասարկող GAZel-ի վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակից

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի փոխանցմամբ՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, հայտնում է «Լուրեր»-ը։

Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո, առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Եվս մեկ տուժող Աշտարակ բժշկական կենտրոնում է, որը ևս շուտով դուրս կգրվի:

Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Share This